Հավանական է, չէ՞, որ այս ընթացքում ՀՀ-ից էլի մի հատված հանձնվի Ադրբեջանին, ինչպես՝ Տավուշում, դա լինելու է, չէ՞, բա ի՞նչ ենք անելու․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
18:49 21/05/2025
Հայաստան

Հավանական է, չէ՞, որ այս ընթացքում ՀՀ-ից էլի մի հատված հանձնվի Ադրբեջանին, ինչպես՝ Տավուշում, դա լինելու է, չէ՞, բա ի՞նչ ենք անելու․ Սերժ Սարգսյան

«Հնարավո՞ր է այս մեկ տարվա ընթացքում, որ այսօրվա կառավարիչներն անեն մի քայլ, որը շատերի համոզմամբ՝ վնասակար կլինի Հայաստանի համար։ Օրինակ, կարո՞ղ է մի քանի ամիս անց այս կառավարիչները մի թուղթ ստորագրեն, ասեն՝ Հայաստանից հանում են ռուսական սահմանապահներին, ռուսական բազան, մեր անվտանգությունն արդյո՞ք դրանից մեր անվտանգությունը կամրապնդվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։   

«Հավանակա՞ն է, որ տեսանելի ապագայում՝ առաջիկա ամիսներին, այս կառավարիչները ստորագրեն համաձայնագիրը, իսկ մենք գիտե՞նք ինչ է գրված, չգիտենք։ Հավանականությունը շա՞տ է, թե քիչ, որ այդ փաստաթղթում ավելի շատ ՀՀ-ի համար բացասականը կլինի, քան  դրականը։ Եթե այդպես է, նույնիսկ, եթե ստորագրությունից հետո նույնիսկ ընտրություններ եղան, ընդդիմությունը հաղթեց, ընդդիմությունը կարողանալու՞ է հեշտ ձևով այդ համաձայնագիրն ի չիք դարձնել։ Հավանական է, չէ՞, որ այս ընթացքում ՀՀ-ից էլի մի հատված հանձնվի Ադրբեջանին, ինչպես՝ Տավուշում, դա լինելու է, չէ՞, բա ի՞նչ ենք անելու, ասելու՞ ենք՝ ոչինչ, ջհանդամը, Արցախը տվեցինք, մի հատ անկլավն ինչ է, որ չտանք, մենակ թե իշխանափոխությո՞ւն լինի։ Դրա համար ենք ասում՝ փորձենք իմպիչմենտը»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հավանական է, չէ՞, որ այս ընթացքում ՀՀ-ից էլի մի հատված հանձնվի Ադրբեջանին, ինչպես՝ Տավուշում, դա լինելու է, չէ՞, բա ի՞նչ ենք անելու․ Սերժ Սարգսյան